Իսրայելում գործող վարչապետի կուսակցությունն առաջատարն է խորհրդարանական ընտրություններում

888

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը, ըստ նախնական տվյալների, հաղթում է մարտի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններում: Կուսակցությունը հույս ունի 120 տեղանոց խորհրդարանում ստանալ 31 մանդատ:

Երկրորդ տեղում ընդդիմադիր «Յեշ Ատիդ» («Կա ապագա») կուսակցությունն է, որը հավակնում է 18 տեղի: Այս ընտրությունները 4-րդն էին վերջին երկու տարում: Իսրայելի Քնեսեթը լուծարվեց 2020թ. դեկտեմբերին՝ 2021-2022թթ. բյուջեի հաստատման ժամկետը լրանալու պատճառով: