Ռուս-վրացական սահմանին ծեծկռտուք է տեղի ունեցել բեռնատարների վարորդների միջև. 1 մարդ մահացել է

425

Ռուս-վրացական սահմանին ծեծկռտուք է տեղի ունեցել բեռնատարների վարորդների միջև, ինչի հետևանքով մահացել է 1 մարդ:

Ըստ նախնական տվյալների՝ վեճն առաջացել է Ռազմավրացական ճանապարհի սահմանային անցման չեզոք գծի վրա: Հայտնի է, որ վեճի կողմերը ո՛չ Ռուսաստանից են, ո՛չ էլ Վրաստանից:

Դեպքի վայր են ժամանել վրացի քննիչները: Վրաստանի ՆԳՆ-ը դեռ չի մեկնաբանում կատարվածը: