Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են Սիրիայի, Լիբիայի և C-400-ի հարցերը

825

Մարտի 23-ին Բրյուսելում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին և միջազգային գործընթացներին վերաբերող հարցեր, ընդգծել դաշնակցային հարաբերությունների կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկել են նաև Սիրիայում, Լիբիայում և Արևելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակը, անդրադարձ կատարվել ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման շուրջ Վաշինգտոն-Անկարա տարաձայնությանը: