ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել Քուվեյթի ԱԳ պաշտոնյաների հետ

364

Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարարի՝ Եվրոպայի հարցերով տեղակալ Վալիդ Ալ-Խուբեյզի և արարողակարգի հարցերով օգնական Դարի Աջրան Ալ-Աջրանի հետ։ Վալիդ Ալ-Խուբեյզիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունները և միջազգային արենայում վերջին իրադարձությունների զարգացումները: Բաղդասարյանը և Ալ-Աջրանը քննարկել են փոխադարձ հետաքրքրության հարցեր: