Ադրբեջանը հայկական հուշարձանները ոչնչացնում է «Իսլամական պետությանը» բնորոշ ձևով. Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողով

447

Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված Մեխակավան բնակավայրի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ավերման կապակցությամբ.

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործության հերթական դեպքը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, հայկական եկեղեցին ամբողջովին անհետացել է ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո։ Հավելենք, որ այդ նույն եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում:

Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում՝ «Իսլամական պետությանը» բնորոշ ձևով: «Անհետացած» հայկական եկեղեցին նախևառաջ վանդալիզմի զոհ է»: