Նեթանյահուի կուսակցությունը հաղթում է ընտրություններում, սակայն կառավարություն ձևավորելու հավանականությունը քիչ է

405

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու «Լիքուդ» կուսակցությունը հաղթում է մարտի 23-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ձայների 90% հաշվարկի արդյունքում, սակայն կայուն կոալիցիա և նոր կառավարություն ձևավորելը քիչ հավանական է 24-րդ գումարման Քնեսեթում տեղերի բաշխման հետ կապված:

«Ձայների 90%-ի հաշվարկով՝ Նեթանյահուի դաշինքը ստանում են 59 տեղ, իսկ մրցակից դաշինքը՝ 56: Միայն «Լիքուդ»-ը 120 տեղանոց խորհրդարանում ունի 30 տեղ, իսկ ընդդիմադիր «Յեշ Ատիդ»-ը՝ 18: Սակայն 59 մանդատը բավարար չէ կայուն կոալիցիա կազմելու համար, ինչը մեծացնում Է երկրում հինգերորդ արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը 2021 թվականի աշնանը»,-նշում է իսրայելական Քան ռադիոն:

Իսրայելում, որպես կանոն, վարչապետ դառնում է առավելագույն ձայներ հավաքած կուսակցության առաջնորդը, սակայն նախագահը կարող է կառավարությունը ձևավորելու հանձնարարականը տա նաև այն քաղաքական գործչին, ում կուսակցությունը շատ ձայն չի հավաքել, սակայն կարող է կոալիցիա կազմել, այսիքին ստանա 61 պատգամավորի աջակցությունը: