Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ

401

Մարտի 25-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Լևան Իոսելիանիի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Քաղաքացիներ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալեկո Էլիսաշվիլին։

Հանդիպմանը զրուցակիցները բարձր են գնահատել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջը: