Վրաստանը 2024թ. Եվրամիությանը լիիրավ անդամակցության հայտ կներկայացնի

330

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի և Շենգեն գոտու երկրների միջև առանց վիզայի ռեժիմի ներդրման չորրորդ տարեդարձի կապակցությամբ հայտարարել է, որ ամեն ինչ անում են, որպեսզի Վրաստանի հասարակությունը, այդ թվում Աբխազիայի և Ցխինվալի շրջանի բնակչությաւնը, առավելագույնս օգտվի բոլոր այն բարիքներից, որը բերում է եվրաինտեգրացիան Վրաստանի քաղաքացիներին:

«Այսօր մենք նշում ենք ԵՄ-ի հետ առանց վիզաների ներդրման 4-րդ տարին: Պատմական որոշում 2017թ. մարտից, երբ Եվրամիությունը և եվրոպական երկրները Վրաստանը ճանաչեցին վստահելի և արժանի գործընկեր: Դա բարձր գնահատական է մեր ջանքերին`ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը ու երկրի զարգացմանը, մեր իրականացրած բարեփոխումներին»,-ասված է Վրաստանի վարչապետի տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք շարունակում ենք աշխատել ԵՄ-ին լիիրավ անդամակցելու ուղղությամբ և պատրաստվում են պաշտոնական հայտ ներկայացնել 2024 թվականին: Անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր հասարակությունն առավելագույնս օգտվի բոլոր այն բարիքներից, որը եվրաինտեգրացիան բերում է Վրաստանի քաղաքացիներին»,-ասել է Ղարիբաշվիլին: