Ակնկալում ենք, որ Թուրքիան կվերանայի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ. ԱԳՆ

874

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնել է, որ տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որով կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ կամ բանակցություններ պաշտոնական Անկարայի հետ։ 

Այվազյանի խոսքով, Հայաստանը բազմիցս հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնություններով, սակայն վերջինը՝ Ցյուրիխինը, տապալվել է հենց Թուրքիայի կողմից:

«ՄԵնք թշնամիներ չենք փնտրում, սակայն երկկողմ հարաբերություններում կարևոր է փոխադարձության սկզբունքը: Ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ կվերանայի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»,-նշել է Այվազյանը: