Այսօր Թուրքիայի ԱԽ նիստում կքննարկվի Աղդամում ստեղծված կենտրոնի հարցը

947

Մարտի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայանալու է անվտանգության խորհրդի նիստ։ Ինչպես հաղորդում է թուրքական TRT լրատվամիջոցը, քննարկվելու ենք մի շարք առանցքային հարցեր, այդ թվում Միջերկրական ծովում, Սիրիայում, Լիբիայում ստեղծված իրավիճակը։

Նիստի օրակարգում քննարկվելու է նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Աղդամ (Ակնա) շրջանում հունվարի 30-ին ստեղծված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի աշխատանքների հարցը։