Պեսկով. Պուտինի անձնական դերը Լեռնային Ղարաբաղի պատերազմում պետք է հիշեն բոլորը

1014

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:

«Մենք հրաշալի, վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Դրանք կարող են ունենալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ-շատ ոլորտներ: Հայաստանի հետ նույնպես պատմական լավ հարաբերություններ են: Մենք ունեցել ենք բազմաթիվ ինտեգրացիոն գործընթացներ, որոնք Հայաստանին զգալի օգուտ են բերում՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական»,-ասել է Պեսկովը՝ ընդգծել, որ Պուտինի անձնական դերը Լեռնային Ղարաբաղի չդադարող պատերազմում պետք է հիշեն բոլորը: