ԱՄՆ-ը ցանկանում է Իրանին նոր առաջարկ անել միջուկային գործարքի վերաբերյալ

870

Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է այս շաբաթ միջուկային գործարքի վերաբերյալ նոր առաջարկ անել Իրանին:

Politico պարբերականի աղբյուրը հայտնել է, որ առաջարկներից մեկով Իրանին խնդրում են դադարեցնել միջուկային գործունեության որոշ տեսակներ՝ ցենտրիֆուգների կատարելագործումը և մինչև 20% ուրանի հարստացումը: Դրա դիմաց ԱՄՆ-ն առաջարկում է թեթևացնել տնտեսական որոշ պատժամիջոցներ:

Աղբյուրը հայտնել է, որ առաջարկի մանրամասները դեռ մշակվում են, ընդ որում վստահություն չկա, որ Իրանը կընդունի այդ առաջարկները:

Վաշինգտոնը, բացի այդ, ավելի վաղ Իրանին առաջարկել էր մինչև 20% ուրանի հարստացումը դադարեցնելու դիմաց մուտք տրամադրել սառեցված ակտիվների մի մասին: Իրանը մերժել էր՝ իր հերթին առաջարկելով ամերիկյան բոլոր պատժամիջոցները հանելու դիմաց մեկ ամսով դադարեցնել ուրանի հարստացումը: ԱՄՆ-ում այս առաջարկը գնահատեցին որպես «հանդուգն պատասխան»: