Իրանում Ռոհանիի հրաժարականի պահանջի շուրջ քննարկումներ են ընթանում

767

Իրանի նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին է խոսել բարեփոխական ճամբարի հայտնի հասարակական-քաղաքական գործիչներից մեկը՝ Աբբաս Աբադին: Վերջինս իր առաջարկը հիմնավորել է այն հանգամանքով, թե Հասան Ռոհանիի պաշտոնանկությունը կլուծի քաղաքական համակարգում առկա խնդիրները:

Աբադին նշել է, որ Ռոհանիին անվստահություն հայտնելու առաջարկը միայն իրենը չէ, այլ այդ տեսակետը կիսում են մի շարք նախարարներ:

Բարեփոխական գործչի այդ նախաձեռնությունը հարուցել է պահպանողական շրջանակների դժգոհությունը: Նրանց համոզմամբ՝ բարեփոխականները, նախաձեռնելով Ռոհանիի հրաժարականը, նպատակ ունեն խուսափել քաղաքացիների առջև ստանձնած պատասխանատվությունից:

Բացի այդ՝ ըստ պահպանողականների՝ Ռոհանիի պաշտոնանկությունն արտաքին ուժերին հնարավորություն կտա ապակայունացնել երկիրը, ինչպես դա տեղի ունեցավ Լիբանանում և Իրաքում: