Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև հերթական բանակցություններն ավարտվել են անարդյունք

306

Վրաստանի իշխանությունների և ընդդիմության միջև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի միջոնորդությամբ շուրջ 7 ժամ շարունակ տևած բանակցություններն ավարտվել են անարդյունք: Կողմերը հրաժարվել են ստորագրել միջնորդության ներկայացրած 5 կետանոց համաձայնագիրը:

Բանակցությունների ավարտից հետո իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները միմյանց են մեղադրել բանակցությունները տապալելու մեջ՝ նշելով, որ հակառակ կողմը պատրաստ չէր փոխզիջման:

Ընդդիմության առաջնորդներից Սալոմե Սամադաշվիլիի հայտարարությամբ՝ կողմերը համաձայնության են հասել 5 կետից 3-ի դեպքում, խնդրահարույց են մնացել քաղբանտարկյալների և արտահերթ ընտրությունների հարցերը:

Նրա խոսքով, քանի որ իշխանությունները տապալել են բանակցությունները, ընդդիմությունը որոշել է վերսկսել բողոքի լայնամասշտաբ ցույցերը: