Զարիֆը հայտնել է, որ միջուկային գործարքի շնորհիվ Իրանը հարաբերություններ է կարգավորել Ռուսաստանի և Չինաստանի հետ

461

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումն ուղղված է ոչ միայն Արևմուտքի երկրների հետ հարաբերությունները կարգավորելուն, այլև օգնել է բարելավել հարաբերությունները այլ երկրների հետ, այդ թվում Ռուսաստանի և Չինաստանի, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը:

«Մինչև 2015թ. հուլիսը Մոսկվան ոչ մի անգամ  Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին չէր հրավիրել Մոսկվա: Սուլեյմանիին առաջին հրավերն ուղարկվել է միջուկային գործարքը կնքելուց մի քանի օր անց»,-ասել է Զարիֆը:

Նրա խոսքով, դա նշանակում է, որ ԳՀՀԾ-ը լուծել է Արևմուտքի երկրների հետ հարաբերությունները այնքան, որքան Արևելքի երկրների հետ:

Զարիֆը նշել է, որ միջուկային գործարք կնքելուց երկու տարի անց Իրանը Չինաստանին ռազմավարական հարաբերությունները կարգավորելու հարցում էր ուղարկել: «Մինչև 2015թ. նրանք մեզ չէին պատասխանում, քանի որ դա նրանց թույլ չէր տալիս ՄԱԿ ԱԽ նախկին բանաձևները»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը: