Վրաստանի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել

869

Վրաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին հրաժարական է տվել: նախարարը իր հրաժարականի պատճառը չի նշել, սակայն ասել է, որ մտադիր էր ազատման դիմում ներկայացնել դեռ 2020թ. վերջին:

Մաճավարիանիի խոսքով, նա իր հրաժարականը մի քանի ամսով հետաձգել էր ճգնաժամային բյուջեի հաստատման գործընթացով պայմանավորված և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կարևոր բանակցությունների պատճառով:

Նախկին նախարարի խոսքով, իր համար «պատիվ էր և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն» աշխատել «Վրացական երազանք»-ի քաղաքական թիմի հետ: