Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

1057

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Երկու երկրների ղեկավարները նշել են, որ իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայուն է, հրադադարի ռեժիմը պահպանվում է:

Հաշվի առնելով Բաքվում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ բանակցությունների ընթացքը՝ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի ու տրանսպորտային ուղիների կարգավորումը՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների։ Այս համատեքստում դրական գնահատական է տրվել երեք երկրների փոխվարչապետների կողմից համանախագահող աշխատանքային խմբի գործունեությանը: