Ադրբեջանի դպրոցներում խուճապ է. Գլոբուսների վրա Արցախն ու Նախիջևանը ՀՀ կազմում են

1103

Ադրբեջանցի օգտատերերի շրջանում բողոքի ալիք է բարձրացել դպրոցական գլոբուսների դեմ: Ադրբեջանի դպրոցներից մեկում ուսուցիչը և նրա աշակերտները նկատել են, որ իրենց գլոբուսի վրա Արցախը և Նախիջևանը Հայաստանի մաս են կազմում:

Նշվում է, որ Ադրբեջանում հիստերիա առաջացրած այդ գլոբուսները պատրաստված են եղել Չինաստանում:

Դեպքի առնչությամբ ադրբեջանական ԶԼՄ-ները  բարձրացրել են պետական մաքսային հանձնաժողով և կրթության նախարարություն դիմելու հարցը։

Բացառված չէ, որ այս գլոբուսի ներկրողը շուտով կհայտնվի «տհաճ իրավիճակում»: