Մոսկվայում մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

434

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Այսօր Մոսկվայում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հերթական հավաքի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացնելու, այդ թվում՝ ունենալու է առանձնազրույցներ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: