Իրանը մերժել է Վիեննայում ԱՄՆ-ի հետ ցանկացած հանդիպում

791

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ցանկացած հանդիպում Վիեննայում, որտեղ հաջորդ շաբաթ կայանալու է միջուկային գործարքի մյուս մասնակիցների հետ հանդիպումներ:

«ԱՄՆ-ը չի մասնակցի բոլոր այն հանիպումներին, որոնց ներկա կլինի Իրանը, այդ թվում և համատեղ հանձնաժողովի, դա շատ հստակ է»,-ասել է Արաքչին:

«Դա նրանց գործն է, արդյոք մյուս մասնակիցները (միջուկային համաձայնության) ձգտում են Միացյալ Նահանգների հետ երկկողմ կամ բազմակողմ խորհրդակցության…Իրանի պատվիրակությունը որևէ մակարդակի բանակցություններ չի ունենա ԱՄՆ պատվիրակության հետ»,-եզրափակել է փոխնախարարը: