Սիրիայի նախագահը Սբ. Զատկի տոնի առթիվ շնորհավորել է Տ. Արմաշ Սրբազանին

540

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հանձնարարությամբ պետնախարար Մանսուր Ազզամ հեռախոսազրույց է ունեցել Դամասկոսի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ և փոխանցել Սիրիայի նախագահի անձնական շնորհավորանքները Սուրբ Զատկի առթիվ:

Պետնախարարը նաև Առաջնորդ սրբազան հորը խնդրել է նախագահական շնորհավորանքը փոխանցել հայ եկեղեցու հավատացյալներին:

Իր հերթին Սրբազան հայրը հայտնել է, որ այս հեռախոսազանգը իրեն՝ հայ եկեղեցու զավակների համար հուսադրիչ է և մխիթարական, մանավամդ տիրող դժվարին օրերին: Այս առիթով, Առաջնորդ հայրը երախտագիտության զգացումով քաջառողջություն և գործերին հաջողություն է մաղթել Սիրիայի նախագահին:

Առաջնորդ Սրբազան հայրը տոնի կակապցությամբ շնորհավորական զանգ է ստացել նաև Սիրիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարան) նախագահ Համմուդ Սաբբաղից, ով անձնամբ շնորհավորել է Դամասկոսի Հայոց Թեմի առաջնորդին և դամասկոսահայությանը: