«Վրացական երազանք»-ը ընդդիմությանը չի զրկի մանդատներից

91

Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնների հանձնաժողովի նախագահ Իրակլի Կադագիշվիլին հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների լիազորությունները չեն դադարեցվի, եթե նրանք դիմեն երկրի օրենսդիր մարմնին:

«Մենք ամեն փուլում ասում ենք, որ պատրաստ ենք կառուցողական համագործակցության քաղաքական ցանկացած ուժի հետ: Դրանից ելնելով՝ ընտրություն պետք է անեին այդ քաղաքական սուբյեկտները, որոնք արդեն 6 ամիս է, ինչ չեն կարող որոշել, թե որ կողմում են՝ Վրաստանի, թե սատանայի, նրանք կայուն զարգացում են ուզում, թե ապակայունացում…Բոլորին կոչ եմ անում կողմնորոշվել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կադագիշվիլին:

Նշենք, որ Վրաստանի ընդդիմությունը խոհրդարանում ունի 54 մանդատ: Դեռ 2020թ. դեկտեմբերին նրանք փորձել էին հրաժարվել մանդատից, սակայն իշխող «Վրացական երազանք, ժողովրդավար Վրաստան» կուսակցությունը որոշել էր չբավարարել պատգամավորների հայցը: