Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությանը վերաբերող հարցեր

172

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 7-ին կքննարկի հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Նախատեսված է քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային այլ խնդիրներ՝ մասնավորապես Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման համատեքստում: Բացի այդ, Փաշինյանը և Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղիները, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն ասոցիացիաներում փոխգործակցության հեռանկարները»,-ասված է Կրեմլի տարածած հաղոդագրության մեջ: