Ղարաբաղի պատերազմի ընթացքում Արևելյան Ատրպատականում Իսրայելի լրտես է ձերբակալվել. Իրանի հետախուզություն

167

Իրանի Հետախուզության նախարարության Արևելյան Ատրպատականի վարչության պետը մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Արցախյան պատերազմի ժամանակ հետախուզական ուժերի գործունեության, իսրայելական հետախուզական ծառայությունների հնարավոր սպառնալիքները բացահայտելու վերաբերյալ Anaj լրատվակայքի հարցին, հայտնել է, որ Արցախյան պատերազմի ժամանակ նահանգում օտար երկրների անվտանգության ծառայությունների հետ կապ ունեցող անձնանց են ձերբակալել:

«Մյուս կողմից «Իմամ է զաման»-ի զինծառայողները, բանակի և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)-ի հետ համագործակցելով, մի քանի լուրջ սպառնալիք են բացահայտել և չեզոքացրել»,- նշել է պաշտոնյան:

«Անկասկած սիոնիստական ռեժիմի հատուկ ծառայությունները այժմ Իրանի սահմանների այն կողմում են տեղակայվել, այդ իսկ պատճառով հետախուզական վարչությունը նախկինից ավելի շատ աչալրջություն է դրսևորում այդ հարցում»,- ընդգծել է պաշտոնյան: