Իրաքյան Քրդստանի խորհրդարանի փոխխոսնակը և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները

87

Իրաքյան Քրդստանի խորհրդարանի փոխխոսնակ Հեմին Հաուրամին ապրիլի 6-ին ընդունել է Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանին: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրաքյան Քրդստանի խորհրդարանների միջև կապերը բարեկամական խմբերի, այցերի, կրթության և փորձի փոխանակման միջոցով ամրապնդելու վերաբերյալ հարցեր:

Գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը Քրդստանի ինքնավար շրջանին շնորհավորել 2021թ. բյուջեի շուրջ Բաղդադի հետ համաձայնության հասնելու համար: