ԱՄՆ Պետքարտուղարություն. Ռուսաստանը, հնարավոր է, ձգտում է պահպանել ԼՂ հակամարտությունը

440

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջորջ Քենթը, ելույթ ունենալով «Թուրքական ժառանգություն» ՀԿ-ի կազմակերպած սեմինարին, հայտարարել է, որ Ռուսաստանը, հնարավոր է, ձգտում է պահպանել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, այլ ոչ թե այն կարգավորել:

«Ես ակնկալում եմ Ադրբեջանի իշխանությունների դժգոհությունների աճ՝ կապված ռուս խաղաղապահների հետ, որոնք, ըստ էության, երկար ժամանակ մնալու են Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Քենթը՝ միևնույն ժամանակ վստահեցնելով, որ ԱՄՆ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը:

Ամերիկացի դիվանագետի կարծիքով՝ «անվտանգության տեսանկյունից պահպանվում է մեծ մարտահրավեր՝ ինչպես մոտենալ Լեռնային Ղարբաղի հակամարտությանը, որպեսզի այն թույլ տա երկու երկրներին հասնել վերջնական կարգավիճակի վերաբերյալ վերջանական համաձայնության:

Քենթի խոսքով, մինչ այժմ հակամարտության կարգավորումն ընթանում էր ԵԱՀԿ ՄԽ և համանախագահների (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) շրջանակում:

«Գտնում եմ, որ այդ մեխանիզմների առջև կագնած են մի շարֆ մարտահրավերներ… Կա՞ արդյոք անկեղծ հետաքրքրություն այն ամենի հանդեպ, թե ինչ ենք մենք առաջարկել»,-նշել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: Ըստ նրա՝ Մինսկի խումբը «առանցքային կմնա այնքան ժամանակ, քանի երկու երկրները պատրաստ կլինեն լիազորել մեխանիզմին հասնել համաձայնության»:

Քենթն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է սատարելու Ադրբեջանին և Հայաստանին կարգավորել հակամարտությունը, եթե դրանում շահագրգռված լինեն Բաքուն և Երևանը: