Պակիստանի դատարանը վճռել է մահապատժի ենթարկել նախկին նախագահ Փերվեզ Մուշարրաֆին։ Նախկին նախագահը մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Նա երկրում 2007թ-ին երկրում հայտարարել էր արտակարգ դրություն և հրահանգել էր ձերբակալել բարձրագույն դատարանի դատավորներին։
2016թ.-ի մարտին այն բանից հետո, երբ բարձրագույն դատարանը հանել էր Մուշարրաֆի անունը այն մարդկանց ցուցակից, որոնք արգելվում է լքել երկիրը, նախկին նախագահը ԱՄԷ՝ բուժման նպատակով։
Մինչ այժմ 76-ամյա Մուշարրաֆը գտնվում է Դուբայում։ Նա պնդում է, որ չի կարող վերադառնալ հայրենիք՝ առողջական բազմաթիվ խնդիրների պատճառով։Նշենք, որ նա նաև մեղադրում է իր մի շարք քաղաքական հակառակորդների սպանությունները կազմակերպելու մեջ։
Նշենք, որ Պակիստանի դատարանն առաջին անգամ է նախկին նախագահի նկատմամբ մահապատժի որոշում է կայացնում։ Մուշարրաֆը պաշտոնավարել է 2001-2008թթ։ Նա իշխանության էր եկել 1999թ.-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո։