Սիրիայի հարցով երաշխավոր երկրները դեռ չեն որոշել հանդիպման ժամկետը

846

Սիրիայի հարցով երաշխավոր երկրները (Ռուսաստան, Թուրքիա և Իրան) դեռ չեն դիմել Ղազախստանի արտաքին գործերի նախարարություն՝ սիրիական ճգնաժամի վերաբերյալ հերթական միջազգային համաժողովն անցկացնելու համար:

«Ոչ, դեռ ոչ մի համաձայնություն չկա: Ամեն ինչ կախված է երաշխավոր երկրներից, երբ նրանք կպայմանավորվեն հավաքվել»,-ասել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Տլեուբերդին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Սիրիայի հարցով միջազգային հանդիպման պայմանավորվածություն կա:

Ավելի վաղ նշում էին, որ Նուր-Սուլթանում Սիրիայի հարցով հերթական 16-րդ միջազգային հանդիպումը նախատեսված է 2021թ. կեսերին: Եռակողմն վերջին հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարին Սոչիում: