Պենտագոնի ղեկավարը կայցելի Իսրայել, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

840

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ապրիլի 10-ին կայցելի Իսրայել, Գերմանիա և Մեծ Բրիտանիա, ինչպես նաև Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայան:

«Նախարար Օսթինը կհանդիպի իր գործընկերների և կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկեն պաշտպանության ոլորտում միջազգային հարաբերությունների կարևորությունը, ինչպես նաև վերահաստատի ԱՄՆ-ի պարտավորությունը զսպման և պաշտպանության, (ֆինանսական) բեռի բաշխման և տրանսատլանտյան կայուն անվտանգության ապահովման հարցում»,-ասվում է փաստաթղթում:

Իսրայելում Պենտագոնի ղեկավարը կհանդիպի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Բենի Գանցին: Գերմանիայում բանակցություններ կվարի պաշտպանության նախարար Աննեգրեթ Կրամպ-Կարրենբաուերի հետ և քննարկի Գերմանիայում ամերիկյան ուժերի տեղակայման հարցը:

Բրյուսելում Օսթինը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և կքննարկի այն հարցը, թե ինչպես է դաշինը հակազդում Ռուսաստանի ապակայունացնող վարքին, հզորացող Չինաստանին, ահաբեկչության և համաշխարհային այնպիսի մարտահրավերներին, ինչպիսիք են կորոնավիրուսը և կլիմայի փոփոխությունները:

Այցն ավարտվելու է Լոնդում՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսի հետ հանդիպմամբ: