Էրդողան. Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան խաղաղ ճանապարհով կարգավորեն տարաձայնությունները

217

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան խաղաղ ճանապարհով հնարավորինս արագ կարգավորեն առկա տարաձայնությունները:

«Ապրիլի 10-ին մենք հանդիպել ենք Ուկրաինայի նախագահի հետ: Մենք ցանկանում ենք, որ նրանք խաղաղ ճանապարհով հնարավորինս արագ կարգավորեն վեճերը, և մենք ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ»,-ասել է Էրդողանը՝ չմանրամասնելով, թե ինչ ջանքերի մասին է խոսքը:

Նշենք, որ փետրվարի վերջից Դոնբասում նկատվեց իրավիճակի սրում՝ չնայած 2020 թվականի հուլիսի 22-ին հրադադարի ռեժիմի ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների մասին համաձայնագրին: