Գերմանիայի «Կանաչների կուսակցության» հայտնի գործիչ, 2008-2018 թվականներին այդ կուսակցության փոխնախագահ, ներկայումս Գերմանիայի պառլամենտի պատգամավոր ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը տևական ժամանակ է թիրախավորված է թուրք ազգայնականների կողմից։
Դեկտեմբերի 16-ի երեկոյան անհայտ անձինք քարերով հարձակում են գործել թուրք գործչի տան վրա։
Այդ մասին հայտնել է Ջեմ Օզդեմիրը իր թվիթերի էջում՝ շեշտելով, որ նա ամենևին վախեցած չէ ու շարունակելու է բարձրաձայնել ճշմարտությունը։
Ջեմ Օզդեմիրը Հայոց ցեղասպանության իրողությունը ընդունող թուրք գործիչներից է, ով ակտիվ պայքարել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։
Այժմ նա, անընդհատ մահվան սպառնալիքներ է ստանում ազգայնական թուրքերի կողմից և այդ պատճառով նրան տրամադրվել է հատուկ ոստիկանական թիկնազոր։
Նոյեմբեր ամսին թուրքական ազգայնական «Միջուկային զենքի վաշտ» անունը կրող կազմակերպությունը մահվան սպառնալիք էր հնչեցրել «Կանաչների կուսակցության» գործիչներ Կլաուդիա Ռոթի և Ջեմ Օզդեմիրի հասցեին։