Իրանում հույս ունեն, որ Լավրովի այցի ժամանակ կստորագրվի համագործակցության համաձայնագիր

109

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուիցչ Սաիդ Խաթիբզադեն հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Թեհրանի կատարվելիք այցի ընթացքում հնարավոր է ստորագրվի բազմակողմ համագործակցության համաձայնագիր:

«Ռուսաստանն առաջին երկրներից մեկն է, որի հետ հարաբերությունները կարգավորվել են համաձայնագրերով: Մենք քայլեր ենք ձեռնարկել այն երկարացնելու համար, և այն, ինչ կստորագրվի վաղը, կլինի այդ ջանքերի արդյունքը»,-ասել է Խաթիբզադեն:

Ռուսաստանի և Իրանի միջև փոխհարաբերությունների հիմքերի և համագործակցության սկզբունքների վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել էր 2001թ. մարտին, որի ժամկետը ինքնաբերաբար երկարացվում է 5 տարին մեկ: 2020թ. սեպտեմբերի 24-ին Իրանի ԱԳՆ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ հերթական երկարացումից առաջ իրանական կողմը մտադիր է դիտարկել փաստաթղթերի հնարավորությունը՝ հաշվի առնելով առկա իրողությունները:

Նշենք, որ Լավրովը Թեհրան կայցելի ապրի 13-ին և կհանդիպի Իրանի ԱԳ նախարարին: Բանակցությունների ընթացքում քննարկվելու է միջուկային գործարքի, երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր և տարածաշրջանում տիրող իրավիճակը: