Լավրովը և Զարիֆը քննարկել են Ղարաբաղի հարցը

187

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը ու Մոհամեդ Ջավադ Զարիֆը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության քաղաքադիվանագիտական երկարաժամկետ կարգավորմանը հասնելու կարևորությունը, և այդ համատեքստում դիտարկել են տարածաշրջանի երկրների դերը, որոնք կարող են խաղալ այդ գործընթացում:

«Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք թույլ են տալիս ապահովել կրակի հաստատուն դադարեցում: Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքները հաղթահարելու և ընդհանուր առմամբ հակամարտության քաղաքադիվանագիտական երկարաժամկետ կարգավորմանը հասնելու կարևորությունը՝ արդար հիմքով՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի հիման վրա: Այս համատեքստում դիտարկել ենք այն դերը, որ կարող են այդ գործընթացում խաղալ տարածաշրջանի երկրները»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը: