Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատը Թուրքիայի դեմ շարունակվում է

123

«Ինչպես ծանոթ է մեր ժողովրդին, 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դատական հայց ներկայացրեց Թուրքիայի դեմ՝ պահանջելով Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը իր իրավատիրոջ՝ Կիլիկիո կաթողիկոսությանը։

Սիսի կաթողիկոսարանի դատական հայցը՝ որպես շարունակություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսված իրավական գործընթացին, 2019. հուլիսի 30-ին ներկայացվեց Գոզանի (Սիս) նախադատ ատյանին։

Կորոնավիրուսի պարտադրած ստիպողական պայմանների բերումով, կրկնակի հետաձգումից հետո դատական լսումների առաջին նիստը տեղի ունեցավ 2021թ. մարտի 30-ին։ Առաջիկա նիստին ժամկետը դեռ հայտնի չէ՝ նույն պատճառով։ Կաթողիկոսարանի իրավական հանձնախումբը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, մոտիկից հետևում է դատական զարգացումներին»,-հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից։