Իրանը 60 տոկոս ուրան կհարստացնի

122

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանը սկսելու է ուրանը հարստացնել մինչև 60 տոկոս: Այդ մասին տեղեկացվել է նաև ՄԱԳԱՏԷ-ն: Արաղչին նաև նշել է, որ Նաթանզում հազար նոր ցենտրիֆուգներ են տեղակայվելու: Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Աքբար Սալեհիի խոսքով՝ 60 տոկոս հարստացված ուրանը U3O7 Target-ների ստեղծման,մոլիբդեն ստանալու նպատակով է օգտագործվելու: