ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Դոնբասում թուրքական ԱԹՍ-ների հայտնվելը «քիչ ուրախություն է» առաջացնում Ռուսաստանի մոտ:
«Իհարկե, ուրախությունը քիչ է նրանից, որ այդ թուրքական անօդաչուները, ինչպես ասում են, հայտնվում են ինչ-որ տեղ Դոնբասում»,-ասել է Ռյաբկովը:
Նրա խոսքով, թուրքական արտադրանքի արտահանումը տարբեր երկրներ «լուրջ հարց է»: «Ինչ-որ բան նրանք մեզնից են գնում, ինչ-որ բան մեկ այլ տեղ մատակարարում: Կան համապատասխան ռեժիմներ, այդ թվում արտահանման-վերահսկման, որտեղ այդ ամեն ինչը քննարկվում է: Երկկողմ ուղղություններում մենք դիտարկում ենք նաև նման առարկաների ամբողջ համալիրը, մենք կշարունակենք դա անել»,-ասել է ռուս դիվանագետը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Ռուաստանն ու Թուրքիան ունեն «նորմալ և բազմաբնույթ հարաբերություններ, բոլոր հարցերի քննարկումներն ընթանում են աշխատանքային հունով»: