Սուդանը հաջորդ շաբաթ իր առաջին պաշտոնական պատվիրակությունը կուղարկի Իսրայել

75

Սուդանը հաջորդ շաբաթ մտադիր է երկկողմ հարաբերությունները կարգավորելու նպատակով առաջին պաշտոնական պատվիրակությունն ուղարկել Իսրայել:

Reuters գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Սուդանի պատվիրակության կազմի մեջ են մտնելու անվտանգության և հետախուզության աշխատակիցները: Պաշտոնական այցի ժամկետը դեռհայտնի չէ: Պաշտոնական անձինք չեն մեկնաբանում այցի մասին տեղեկությունը:

Նշենք, որ Սուդանն արաբական երրորդ պետություն է, որը Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորեց Աբրահամյան համաձայնագրի շրջանակում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք: 2020թ. աշնանը իսրայելական պատվիարակությունն այցելել էր Խարտում, սակայն Սուդանի իշխանությունները հերքեցին այդ տեղեկությունը: