Թուրքայի ԱԳՆ-ից հայտնել են, որ ամերիկյան նավերը չեն անցել Բոսֆորի նեղուցով

173

ԱՄՆ ռազմական նավերը Բոսֆորի նեղուցով չեն անցել Սև ծով, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ը:

«Այո, ռազմական նավերը չեն անցել: Այդ տեղեկություն մեզ հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը»,-«Տասս» գործակալությանն ասել են Թուրքիայի արտաքին գերատեսչությունից՝ չպարզաբանելով, թե արդյոք ապրիլի 15-ին նավերն անցնելու են Բսոֆորով:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ամերիկյան երկու նավ Սև ծով էին մտնելու ապրիլի 14-ին և 15-ին: