Մեկնարկել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան

174

Մեկնարկել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան:

Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Արմեն Սարգսյանին ընդունելու են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն: Պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի նախագահը կայցելիէ նաև հայկական աթոռանիստ տաճար: