Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը

105

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ  Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը, հայտնում է Ermenihaber.am-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարևոր են և դա պետք է նաև իմանա Ջո Բայդենի վարչակազմը:

«Մենք վստահաբար կոչ ենք անում պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել: Հայաստանն իր վրա վստահ չէ և նախընտրում է քարոզչությունը»,-պնդել է Չավուշօղլուն։ 

Այնուհետև հռետորական հարց բարձրացնելով, թե որը կարող է լինել ամենավատ հավանականությունը, նշել է. «Նրանց կողմից այդ բառն օգտագործելով չէ, որ պատմությունը կփոխվի»:

Չավուշօղլուի համոզմամբ՝ «ցեղասպանություն» բառի օգտագործման հավանականության դեպքում անգամ «միջազգային իրավունքի տեսանկյունից դա ոչ մի ազդեցություն չի ունենա»: 

«Դա իրավական որոշում չէ, այսպես էր արտահայտվել նաև Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելը, երբ Գերմանիայի խորհրդարանում նման որոշում էր ընդունվել»,-ասել է նա: