Արամ Ա-ն և Լիբանանում Հայաստանի դեսպանը քննարկել են Հայոց Ցեղասպանության 106-ամյակի ոգեկոչման արարողությանը վերաբերող հարցեր

77

Ապրիլ 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանին:

Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստանի և Լիբանանի ներքին կացության, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 106-ամյակի ոգեկոչման արարողությանը վերաբերող հարցեր: