Զուրաբիշվիլին հրապարակել է Արմեն Սարգսյանի՝ Արարատի նկարով գրառումը (Լուսանկար)

186

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Facebook-ում հրապարակել է պատվավոր հյուրերի գրքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի արած գրառումը, ով ներկայում պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:

«Անկեղծ բավարարվածություն եմ զգում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Վրաստան այցելելու հրավերի կապակցությամբ: Վստահ եմ, որ այս այցի արդյունքները կամրապնդեն հայ և վրաց ժողովուրդների հարաբերությունները՝ ի շահ ապագա սերունդների»,-գրել է ՀՀ նախագահը՝ ներքևում նկարելով Արարատ լեռը:

https://www.facebook.com/zourabichvilisalome/posts/6858260360858082