Իրանին հաջողվել է մինչև 60% հարստացված ուրանի առաջին խմբաքանակը ստանալ

187

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ իրանցի գիտնականներին հաջողվել է 60 տոկոս հարստացված ուրան ստանալ:

«Հպարտությամբ հայտնում եմ, որ այս գիշեր իրանցի գիտնականներին հաջողվել է մինչև 60% հարստացված ուրան ստանալ: Շնորհավորում եմ Իրանի քաջարի ժողովրդին այս հաջողության համար»,-ասել է Ղալիբաֆը՝ հավելելով, որ Իրանի ժողովուրդը ի վիճակի է հաղթել ցանկացած դավադրություն:

Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի նախագահը հայտարարել էր, որ ցանկության դեպքում Թեհրանը կարող է 90 տոկոս ուրան հարստացնել: