Կրեմլում Ղրիմի հարցով Թուրքիայի դիրքորոշումը սխալ են անվանել

226

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Կրեմլում հույս ունեն Թուրքիային համոզել, որ Ղրիմի հարցում սխալ դիրքորոշում ունի:

«Ղրիմի վերաբերյալ նրանց հայտարարությունները վերաբերում են այն հարցերին, որոնց շուրջ մենք նախկինի պես լուրջ տարաձայնություններ ունենք: Այդ տարաձայնությունները դժվար թե հնարավոր լինի լուծել ուկրաինական կողմի հետ: Սակայն մենք հույս ունենք, որ մեր հետևողական գիծը թույլ կտա մեզ համոզել մեր թուրք գործընկերներին, որ նրանց այս դիրքորոշումը այդքան էլ ճիշտ չէ, ավելի ճիշտ, ընդհանրապես սխալ է Ղրիմի հարցում»,-ասել է Պեսկովը:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աջակցությունն էր հայտնել Կիևին «Ղրիմի հարթակ»-ի կապակցությամբ՝ վերահաստատելով Ուկրաինայի տարածքային ամողջականության վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը:

«Ղրիմի հարթակ» գագաթաժողովը նախատեսված է օգոստոսի 23-ին, որին միանալու համար Ուկրաինան հրավեր է ուղարկել Թուրքիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Կանադային և ԱՄՆ-ին: