Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստանի կուսակցություններին առաջարկել է 2022թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, եթե տեղական ընտրություններին «Վրացական երազանք»-ը ստանա նվազագույնը 43%:
«Հենվելով 2021թ. ապրիլի 16-ին «Վրացական երազանք»-ի առաջակի վրա՝ Վրաստանում արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան 2022թ. այն դեպքում, եթե 2021թ. տեղական ընտրություններում «Վրացական երազանք»-ը ստանա ընտրողների ձայների 43%-ը»,-ասված է Շառլ Միշելի միջնորդի նոր առաջարկի փաթեթում, որը փոխանցվել է Վրաստանի իշխանություններին և ընդդիմությանը: