Գիորգի Գախարիա. «ԱՄՆ-ն Վրաստանի ռազմավարական գործընկերն է»

774

Դեկտեմբերի 17-20-ը Թբիլիսիում անցկացվող արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություների  ղեկավարների՝ ամենամյա «Դեսպանների համաժողով 2019» համաժողովի ընթացքում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է Վրաստանի և ԱՄՆ-ի փոխհարաբերություններին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն Վրաստանի ռազմավարական գործընկերն է։

Ընկերների և ռազմավարական գործընկերների կողմից բոլոր տեսակի քննադատությունների վերաբերյալ մենք ունենք մեր տեսակետը, սակայն բոլոր տեսակի քննադատությունը ընդունում ենք աշխատանքային ռեժիմում, և այստեղ խնդիր չենք տեսնում,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կոնգրեսականների կողմից իր հասցեին ուղարկված նամակը մեկնաբանելիս, որտեղ մտահոգություն է արտահայտվել «խոստացված քաղաքական բարեփոխումները մերժելու և խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելու վերաբերյալ:

 «Կոնգրեսականները Վրաստանի բարեկամության խմբի ղեկավարներն են: Մեր գործընկերներից ամեն տեսակի քննադատություն ընդունում ենք աշխատանքային ռեժիմում և որևէ խնդիր չենք տեսնում: Կան որոշ հարցեր, և մենք կպատասխանենք այդ հարցերին, սա դրական համագործակցության, դրական բարեկամության և դրական ռազմավարական համագործակցության մասն է: Գոյություն ունեն իրավական ընթացակարգեր, որոնք արդեն ավարտվել են, սա խորհրդարանի որոշումն է, և ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել Վրաստանի խորհրդարանի որոշումը: Դա ժողովրդի կողմից ընտրված խորհրդարան է, և այդ խորհրդարանը ընդունել է որոշում: Մնացած ամեն ինչ քաղաքական գործընթաց է: Ինչպես գիտեք, երկխոսությունը դեսպանների միջնորդությամբ ընթանում է: Բոլորը գիտեն, որ մենք երբևէ  չենք ունեցել նման ռազմավարական գործընկերություն ԱՄՆ-ի հետ»,- ասել է Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, Վրաստանը երբեք չի ունեցել այդպիսի նշանակալի առաջընթաց եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին: