ԱՄՆ-ը մտադիր չէ դիտորդի կարգավիճակով վերադառնալ Սիրիայի հարցով հանդիպումներին

169

ԱՄՆ-ը դեռևս չի պլանավորում որպես դիտորդ մասնակցել Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով միջազգային հանդիպումներին: Այս մասին հայտնել է Ղազախստանում ԱՄՆ դեսպան Ուիլյամ Մոզերը:

«Մենք կարծում ենք, որ Սիրիայում հակամարտության կարգավորման համար ՄԱԿ հովանու ներքո գործող Ժնևի գործընթացն ամենահարմարն էր: Դրա պատճառով մենք այժմ չենք ուզում այլ գործընթացում դիտորդ լինել»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը մտադիր չէ որպես դիտորդ վերադառնալ Սիրիայի հարցով միջազգային հանդիպումներին:

Հիշեցնենք, որ Աստանայի բանակցություններին մասնակցում են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ներկայացուցիչները, որոնք համարվում են բանակցությունների երաշխավոր երկրները, ինչպես նաև Սիրիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչներ: