Անկարան ոչ լեգիտիմ է որակել Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունները

316

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչն անդրադարձել է մայիսին կայանալիք Սիրիայի նախագահական ընտրություններին՝ նշելով, որ դրանք չեն կարող լեգիտիմ համարվել միջազգային հանրության կողմից:

«Սիրիայի վարչակազմի հայտարարած նախագահական ընտրությունները (2021թ. մայիս 26) չեն համապատասխանում ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևի ճանապարհային քարտեզի չափանիշներին: Գրեթե 7 մլն քաղաքացուն ընտրության իրավունքից զրկած ընտրությունները հեռու են ազատ և արդար լինելուց, ու չեն կարող լեգիտիմ համարվել միջազգային հանրության կողմից»,-ասել է Բիլգիչը:

Նրա խոսքով, Թուրքիան շարունակելու է սատարել սիրիական համակամարտության՝ ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևի հիման վրա կարգավորմանը: