Էստուկյան. «Հայաստանը պիտի կտրականապես մերժի Թուրքիայի սահմանի բացման նախապայմանները»

207

Ermenihaber.am ապրիլի 24-ին ընդառաջ հատուկ հարցազրույց է պատրաստել Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական երկլեզու շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, պոլսահայ համայնքում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանի հետ:

Հարցազրույցում Էստուկյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարած քաղաքականությանը:

— Ապրիլքսանչորսի հոգեբանական շեմին Հայաստանն ի՞նչ կարող է սպասել Թուրքիայից:

— Արցախյան պատերազմից հետո Թուրքիայի քաղաքականության մեջ որևէ ջանք չի նկատվում՝ կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները: Դեռևս շարունակվում է Հայասատանի դեմ Թուրքիայի կիրառած էմբարգոն: Հաշվի առնելով պատերազմին մարտական անձնակազմով, հարվածային անօդաչու թռչող սարքերով և Մերձավոր Արևելքի երկրներից բերած ջիհադիստների խմբերով ակտիվ մասնակցությունը (Թուրքիայի-խմբ.)` Հայաստանը որևէ սպասելիք չի կարող ունենալ Թուրքիայից:

— Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներով պայմանավորված՝ հնարավո՞ր է լինեն որոշակի փոփոխություններ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանության մեջ։

— Վերջին տարիներին Թուրքիան այնպիսի քաղաքականություն է վարում, որը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային մի շարք երկրների համար: Թուրքիայի և արտերկրի մի շարք վերլուծաբաններ այդ ծավալապաշտական քաղաքականությունը  որպես «նեոօսմանիզմ» են սահմանում:  Վերջին 30 տարվա ընթացքում Թուրքիան, որը նպատակ է հետապնդում Հայաստանին  դուրս թողնել (by pass) բոլոր խոշոր նախագծերից, այդ թվում նաև կասպիականի նավթային պաշարները փոխադրող խողովոկաշարի նախագծից, Անկարան հնարավորություն ունեցավ 2020թ. նոյեմբերի 10-ի համաձայնագրով ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի հետ: Այս պայմաններում Էրդողանի (Թուրքիայի նախագահ-խմբ.) և Բահչելիի (Թուրքիայի աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ) ղեկավարած Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ որդեգրած հռետորաբանության մեջ փոփոխություն կատարելը հակասում է ներքաղաքական շահերին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այս հղումով: