Ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի բնակավայրերի ուղղությամբ

864

Ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի մարզի բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ զինված ուժերը կորուստներ չունեն»,-գրել է Հովհաննիսյանը: